National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.03.2024
Տեղի է ունեցել մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկում
1 / 19

Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ողջունելով ՄԱԿ-ի զարգացման` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նախաձեռնած քննարկման մասնակիցներին:

Հյուրերին նաեւ ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ կարեւորելով նրանց մասնակցությունն այս քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Մարդու իրավունքներ, էթիկա. ատելության խոսքի եւ ապատեղեկատվության ազդեցությունը» թեման: Մասնակիցները խոսել են նաեւ խորհրդարանական էթիկայի եւ վարքագծի կանոններին, Հայաստանի օրենսդրությունում ատելության խոսքի կարգավորմանը, ատելության խոսքը կարգավորելիս ուղղորդված եւ հավասարակշռված մոտեցում կիրառելու անհրաժեշտությանը վերաբերող թեմաների մասին:

Փորձագետները ներկայացրել են կարծիքներ, իրականացված հետազոտությունների արդյունքները:

Հանդիպմանը ներկա պատգամավորները հարցեր են ուղղել բանախոսներին, հնչեցրել կարծիքներ, առաջարկներ ներկայացրել խնդիրների լուծման վերաբերյալ:

Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն  է հայտնել քննարկման կազմակերպման համար: Նա նշել է, որ նմանատիպ քննարկումները կարող են կանոնավոր բնույթ կրել: «Մեր հանձնաժողովն իր բոլոր ջանքերը կուղղի՝ համագործակցելու պատգամավորների հետ առկա խնդիրների շուրջ, խորացնելու երկխոսությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անկախ մասնագետների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ բռնի տեղահանված անձանց հետ՝ բարելավելու օրենսդրական կարգավորումները, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ դրանից դուրս», - եզրափակելով քննարկումները՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am